Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Առաջնագիծ է բերվել սեփական կաշվի և ունեցվածքի վրա դողալու անհամարձակ թշվառականությունը

Առաջնագիծ է բերվել սեփական կաշվի և ունեցվածքի վրա դողալու անհամարձակ թշվառականությունը
20.07.2025 | 19:13

Համարձակ անհատների գործը շարունակելու համար անհնարժեշտ են ավելի մեծ թվով համարձակներ:

Ցավոք, մեր քաղաքական պայքարի դաշտում մենք ունեցանք Արմեն Գրիգորյան, որն իր կյանքը զոհաբերեց հանուն համարձակության և հանուն հայության, և որի նույնիսկ ամենամոտ ընկերները չցուցաբերեցին նրա համարձակության 10%-ը (այո՛, գրում եմ, որ կարդաք և մեղքի զգացում ունենաք):

Ասածս ի՞նչ է, անդադար ընկրկելով և իսկական ձերբակալությունից խուսափելով՝ հաղթանակ չի լինելու: Այս փորձն արդեն ունենք:

Սակայն համարձակությունը միայն անհատապես համարձակ լինելը չէ, մենք համարձակությունը վարակիչ դարձնելու կարիք ունենք, և հենց այստեղ է մեր խնդիրը, քանի որ տասնյակ տարիներ մեր հանրությանը վարակել են հակառակով՝ հանդուրժողականության և կամազրկության նորաձևություններով, գրասենյակային պայքարով (ամեն ոք իր տեղում իր գործը լավ անի), և առհասարակ, քաղաքական առաջնագիծ է բերվել «ղզիկակրատիան»՝ կեղծ ազգայնականությունն ու կեղծ բարեպաշտությունը, սեփական կաշվի և ունեցվածքի վրա դողալու անհամարձակ թշվառականությունը:

Սրան պիտի Ո՛Չ ասենք:

Հաղթանակը մեկ բանաձև ունի՝ բոլորը մեկի համար, մեկը՝ բոլորի:

Համարձակությունը պիտի վարակիչ դառնա

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2307

Մեկնաբանություններ